Վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է «տարածվել» ինտերնետային «ոլոլորտում». նա իր էջն է բացել նաեւ Twitter սոցիալական կայքում: Հիշեցնենք, որ վարչապետն իր էջն ունի «Ֆեյսբուք»-ում, նաեւ իր անձնական բլոգը, սակայն վերջին շրջանում բլոգը գրեթե չի օգտագործում: Ուշագրավն այն է, որ Twitter-ում էջ բացելու միտքը վարչապետի մոտ հղացել է Գերմանիա եւ ԱՄՆ կատարած այցերից անմիջապես հետո: Ամենայն հավանականությամբ, այդ երկրների տարբեր համալսարաններում Տ. Սարգսյանի ունկնդրած դասախոսությունների հետեւանքը եղել է նման պայծառ մտքի հղացումը:
ՎԱՐՉԱՊԵՏԸ Twitter-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ