ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Armlur.am-ի

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սահմանային իրադրությունը վերահսկելի է, իսկ կրակոցների թիվը՝ բավականին նվազել. «Զինված ուժերի բոլոր զորամասերի հրամանատարներն իրենց ենթակաների հետ ամեն ինչ անում են, որ իրադրությունը չլարվի»,-նշել է նախարարը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ երաշխավորված ավանդներն ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում, եւ եթե բանկում ավանդատուն ունի մի քանի տեսակի բանկային ավանդներ, արդյո՞ք երաշխավորվում են բոլոր ավանդները:

Ռուբիկ Գեւորգյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայնտում ենք, որ առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդատուի՝ բանկում առկա դրամական միջոցները, այնուհետեւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները, եւ վերջում դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդների հատուցման նպատակով ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները (հաշիվները) համարվում են մեկ ավանդ, եւ ավանդատուի՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ: Հաշիվները ներառում են ընթացիկ, խնայողական, ժամկետային, համատեղ եւ այլ տեսակի հաշիվներ:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ավանդների փոխհատուցման ծրագրում 2014թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված է 11 հազար անձ, որոնցից 7500-ը մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքների բնակիչներ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե հաշմանդամություն ունեցող դիմորդներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:

Ալիսա Մնացականյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի՝ հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում հատուկ ուսումնական հաստատություններում: Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
շարունակելի

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2014-2015թթ. ուս. տարում ՀՀ պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Իսկ անցած՝ 2013-2014թթ. ուս. տարում ուսանողների թիվը եղել է 85 հազար 922:




Լրահոս