ԸՆԴԴԵՄ ԱԿՆՈՑՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է օրինագիծ ներկայացնել ակնոցի վաճառքի կետերի պարտադիր լիցենզավորման մասին: Նրա խոսքով՝ ամեն քայլափոխի՝ գետնանցումներում, փողոցներում վաճառվում են օպտիկական ակնոցներ, որոնք տեսողությունը բարելավելու փոխարեն վատացնում են: Ըստ նրա՝ ակնոցները պետք է պատվիրել՝ ելնելով բիբերի հեռավորությունից ու այլ նրբություններից, մինչդեռ ոչ մասնագիտացված տեղերում ակնոցները վաճառելիս այդ ամենը հաշվի չի առնվում: Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հիմա իրենք կազմակերպել են քննարկումներ, որպեսզի խնդրին ճիշտ լուծում գտնեն:




Լրահոս