Սահմանադրական բարեփոխումներից հետո էլ Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ առաջնորդ. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի հավակնում ոչ վարչապետի պաշտոնին, ոչ Ազգային ժողովի նախագահի: Այդ նույն ֆոնին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ինքը կցանկանար, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական լիդեր շատ երկար պաշտոնավարեր: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը դրանով ցանկանում է քաղաքականությունից դուրս գալ կամ նրա այդ հայտարարությունները քաղաքականությունից դուրս գալու վերաբերյալ քայլեր են:

Պատգամավորն Armlur.am-ի հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն ընդամենը այն բոլոր հերյուրանքներին, որ տարածվում էին սահմանադրական բարեփոխումների հետ կապված, պատասխանն է տվել: Նա ընդամենը նշել է, որ Սահմանադրական բարեփոխումները անցնելուց հետո, ինքը որևէ պաշտոնի չի հավակնելու: Դա չի նշանակում, որ քաղաքականությամբ չի զբաղվելու: Նա հստակ ասել է, իսկ ամեն մարդ կարող է իր երևակայության շրջանակներում փորձի մտածել: Ինչո՞ւ եք հիմա անընդհատ փորձում լրացուցիչ բաներ անել կամ ասել: Նրա հայտարարությունը պետք է ընդունել ի գիտություն և վերջ»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` սահմանադրական բարեփոխումներից հետո էլ Սերժ Սարգսյանը կշարունակի լինել Հանրապետական կուսակցության առաջնորդը. «Ի՞նչն է խանգարում»:




Լրահոս