
Այն, որ վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր շրջաններում եկեղեցի կառուցելը «նորաձև» է դարձել, անհերքելի փաստ է:
Այս հանգամանքը, մեր համաքաղաքացիների կարծիքով, արդեն չափազանցված է: Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են աշխատատեղերի և բնակելի շենքերի ավելացումը հանրապետությունում, քան եկեղեցիների: Իհարկե, հնչեցին նաև այլ կարծիքներ, սակայն մեծամասնության կարծիքով, առավել խնդրահարույց և առաջնային հարցեր կան Հայաստանում:
Իսկ եկեղեցի կառուցողներին մեր համաքաղաքացիները խորհուրդ են տալիս մեղքերի թողություն ստանալ ոչ թե եկեղեցի կառուցելով, այլ ճիշտ կյանքով ապրելով:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում