
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի հյուսիսում գերի են վերցրել փախստականների 35 ընտանիքի: Այս մասին հայտնում է իրանական PressTV հեռուստաալիքը:
«Իսլամական պետության ահաբեկիչները ավելի քան 3 տասնյակ փախստական ընտանիքի են առևանգել, ովքեր իրենց հարազատ Տիկրիտ քաղաք են վերադառնալիս եղել քաղաքի ազատագրումից 4 ամիս անց»,- հայտնում է հեռուստաալիքը:
«Տեղի ոստիկանության տվյալներով՝ առևանգված 35 ընտանիքների թվում կան կանայք, երեխաներ ու ծերեր: Նրանք Քիրքուք նահանգ էին գնում Խավիջա քաղաքից, երբ նախօրեին երեկոյան ծայրահեղականները նրանց պատանդ են վերցրել»,- մանրամասներ է մեջբերում PressTV-ին:
Մարդկանց տարել են Համրին լեռնային շրջան, նրանց ճակատագիրն անհայտ է: