Գերմանիայում վթարի ենթարկված հայ աղջկան պատրաստվում են երրորդ անգամ վիրահատել. մայրը մեկնում է նրա մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում երեկ երեկոյան հայաստանցի ուսանողուհի է վթարի ենթարկվել: Վերջինիս տրամվայի տակ է ընկել: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, աղջիկը երկու վիրահատության է ենթարկվել, հիմա պատրաստվում են երրորդ վիրահատությանը:

«Կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա»,- ասաց Բալայանը: Նրա խոսքով` այս պահին կազմակերպում են, որպեսզի աղջկա մայրը մեկնի Գերմանիա: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասների Տիգրան Բալայանը չի տիրապետում:

Ավելացնենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը նույնիսկ տեղյակ չէին, որ նման դեպք է տեղի ունեցել: Մեզ հետ զրույցում դեսպանատան աշխատակիցն ասաց, որ իրենց նման ինֆորմացիայի չեն տիրապետում:




Լրահոս