
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Աշխաբադում անցկացվող «Առողջություն» պետական ծրագրի 20-րդ տարեդարձին նվիրված բժշկական միջազգային համաժողովին: Թուրքմենստանի նախագահի բարձր հովանու ներքո կազմակերպված այս միջոցառումը համախմբել է մասնակիցներ աշխարհի տարբեր անկյուններից: Համաժողովի նպատակն է քննարկել հանրային առողջությանը վերաբերող հարցեր, մշակել բնակչության առողջության բարելավմանն ուղղված ռազմավարություններ և ծրագրեր:
Անդրադարձ կկատարվի նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության դրույթներին: Համաժողովին մասնակցում են առողջապահության բնագավառի բարձրաստիճան պաշտոնյաներ, բժշկական կենտրոնների ղեկավարներ ու մասնագետներ, ինչպես նաև ԱՀԿ ղեկավարներ ու փորձագետներ:
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև անցկացնել առողջապահական ցուցահանդես: