ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նա (Մհեր Սեդրակյանը) հենց այնպես չէր վիրավորի, եթե իրեն չնեղացնեին, նա ավելի զուսպ է եւ չի վիրավորում, զայրացնող բան է եղել»:

Լեռնիկ Ալեքսանյան galatv.am

Շատ զուսպ մարդ է Թոխմախի Մհերը, կիրթ (ինչպես եւ մյուս ՀՀԿ-ական քրեաօլիգարխները), մի խոսքով՝ հոյակապ անձնավորություն: Կյանքում նույնիսկ մի խավարասեր էլ տրորած չկա (խավարասերը խավարասերին չի տրորում J): Թոխմախի Մհերին շողոքորթելու ավելի հարմար առիթ դժվար թե լինի, ով կարող է՝ թող հասցնի, մանավանդ Լեռնիկ Ալեքսանյանի նման ԱԺ-ում չհայտնված, անտեսված ՀՀԿ-ականները: Մեկ էլ տեսար Մհերը շոյվեց ու իրենց հարցերը լուծեց: Բայց ախր ՀՀԿ-ում բավական մեծ կշիռ ունեցող Շարմազանովն ու Աշոտյանը ներողություն են խնդրել արդեն, փաստորեն, Ալեքսանյանն իր կուսակիցներին արհամարհա՞ծ ունի:




Լրահոս