Beeline-ը և «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում տեղի ունեցավ «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը:
Դասընթացի նպատակն է իրավական ոլորտում երիտասարդների գիտելիքների ընդլայնումը: Ուսուցողական դասընթացին մասնակցել է երկու տարիքային խմբի շուրջ հարյուր երիտասարդ. 16-18 տարեկան ավագ դպրոցների աշակերտներ և 19-24 տարեկան ուսանողներ:
«Beeline-ը շարունակում է երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք գիտակցում ենք ժամանակակից աշխարհում երիտասարդների իրավական կրթության կարևորությունը և իրավական գիտելիքների դերը նրանց կյանքն ավելի լավը դարձնելու ճանապարհին: Վստահ եմ, որ ուսուցողական դասընթացը զգալիորեն նպաստեց մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնման բնագավառում, որոնք նրանց համար օգտակար կլինեն ոչ միայն կրթության մեջ, այլ նաև հետագա մասնագիտական կայացման գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Իրավական գիտելիքների ոլորտում վերջին շրջանում առկա են բազմաթիվ բացթողումներ, որոնք մենք նպատակ ունենք լրացնելու Beeline-ի աջակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք օգնել երիտասարդներին զարգացնելու իրավական գիտելիքները, ինչպես նաև նոր հեռանկարներ բացել նրանց համար», – նշեց «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն:
Ուսուցողական դասընթացին որպես զեկուցող հանդես եկան փորձառու իրավաբաններ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ՀՀ-ում ՌԴ Ֆեդերալ Միգրացիոն ծառայության ներկայացուցչության աշխատակիցներ:
Ուսուցողական դասընթացի շրջանակում մասնակիցներին բաժանվեց «Իրավական գիտելիքներ հայրենակիցներին» գրքույկը, ինչպես նաև ժամանակակից օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքեր։