
Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ հուլիսի 24-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Հայրիկյանը դիմել էր քաղաքապետարան՝ իրազեկելով, որ հուլիսի 24-ին ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք է ուզում անցկացնել:
«Համախմբում ենք հանուն մեր իրավունքների, Հայաստանը դարձնենք քաղաքացիներին պատկանող երկիր…հուլիսի 24-ին՝ ուրբաթ օրը ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենան հրապարակային քննարկումներ մեր ժողովրդին պարտադրվող «Սահմանադրական բարեփոխումների» առիթով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրիկյանը։