Ի՞նչ վիճակ է Հայաստանի խաղալիքների շուկայում. այս հարցը, բնականաբար, շատերին կհետաքրքրի, քանի որ եթե տանը մանկահասակ երեխա չկա էլ, ապա կա մերձավորի տանը:
Դեռ շարունակվում են հիմնականում չինական արտադրության մանկական խաղալիքների որակի եւ դրանց վրայի ներկի անվտանգության հետ կապված ահազանգերն ու մտահոգությունները: «Սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ՝ իրենք վերոնշյալ հարցով դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն եւ ստացել հավաստում, որ շուկան վերահսկվում է, խաղալիքների մի քանի տեսակներ հանվել են առեւտրից: Բայց…
«Կասկածը մնում է,-շարունակեց Ա. Պողոսյանը,-որովհետեւ մեր երկիրն այնքան շատ է ողողված այդպիսի ապրանքներով, պոտենցիալ վտանգը կա: Ես դիմել եմ նաեւ էլեկտրական լամպերի հարցով: Ամիսներ ձգձգվում է, անընդհատ պատասխանում են, որ մենք նախատեսում ենք ստուգում, մենք զբաղվում ենք, բայց ոչ մի քայլ չի արված, իսկ այդ բողոքները գնալով շատանում են, ու էլի չինական արտադրության լամպերի մասին է խոսքը, որոնք, ասենք, 4 րոպե են աշխատում կամ չորս օր, բացի այդ էլ, տրաքում են: Պետական ապարատը դանդաղ է շարժվում: Դիմել եմ նաեւ այլ հարցերով, օրինակ՝ արյան ճնշում չափող սարքերի, որ մարդիկ ունենում են իրենց տներում: Դարձյալ որը չինական է, տառապում է այդ մարդը: Այդ հարցով էլ եմ դիմել, բայց դարձյալ արդյունք չկա, արդյունքն այն պատասխանն է, որ, այո՛, մենք հաշվի կառնենք մեր հաջորդ ստուգման ժամանակ: Անցել է առնվազն կես տարի…
ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄՆ Է ՍԽԱԼ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ