ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«ՌԴ-ում  թոշակառու կինն ինքնասպան է եղել աշխարհի վերջի պատճառով»,-հայտնում է Lifenews.ru-ն: 73-ամյա կինը իրեն դուրս է նետել 13-րդ հարկի պատշգամբից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրա տանը տարօրինակ բովանդակությամբ նամակ են գտել, որը վկայում է, որ կինը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչն էլ աշխարհի վերջի մոտենալու հետ ավելի է սրվել:

ԹՄՐԱՆՅՈՒԹ` ԹՌՉՆԱՄՍՈՒՄ
Չինաստանի թռչնաբուծարաններում ճտերին կերակրելու համար օգտագործում են թմրանյութեր, որպեսզի արագացնեն դրանց աճը եւ ավելացնեն քաշը: Այդ ճտերը մատակարարվում են ֆասթֆուդերի ցանցին: Թմրանյութերի շնորհիվ ճտերն արագ են աճում ու գիրանում, մոտ կեսկիլոգրամանոց ճուտը 40 օրում դառնում է 3 կգ: Նման նյութերի կիրառումն անօրինական է, սակայն այդ ճտերը հանգիստ մատակարարվում են KFC-ի ու McDonald-ի ռեստորանների ցանցին:

ՍՊԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՄԱՍՆԱՏԵԼ
«ՌԴ-ում 23-ամյա Իննան սպանել է իր մրցակցուհուն եւ նրա մարմնի մասերով կերակրել շանը»,-գրում է Newsru.com-ը: Դաժան սպանության դրդապատճառը եղել է խանդը: Պարզվել է, որ սպանվածն Իննայի ընկերոջ սիրուհին է եղել: Նրանք հարաբերություններ պարզելու համար ամայի վայր են գնացել, որտեղ Իննան դանակահարել եւ սպանել է մրցակցուհուն: Իննան պատահածի մասին պատմել է իր ընկերոջը, ու նրանք աղջկա մարմինը մասնատել են եւ կերակրել շանը: Իննան դատապարտվել է 7,5 տարվա, իսկ նրա հանցակիցը` 1 տարվա ազատազրկման:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս