ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գերմանական «Boxsport» ամսագրի վարկանիշով ճանաչվել է «Տարվա լավագույն բռնցքամարտիկ», իսկ նրա մարզիչը` Ուլի Վեգները, արդեն 10-րդ անգամ անընդմեջ հռչակվել է «Տարվա լավագույն մարզիչ»:
«Մեծ պատիվ է ինձ համար ճանաչվել Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Իմ հաջողությունների համար պարտական եմ շատերին` թիմին, որ աշխատում է ինձ հետ, մարզչիս, որ ջանք չի խնայում իր սաների հաջողությունների համար, հարազատներիս եւ  մարզասերներին: Ամեն ինչ կանեմ` գալիք տարում նրանց սպասելիքներն արդարացնելու ուղղությամբ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Արթուր Աբրահամը:
«Լավ արդյունք է: Վեգները շատ հայտնի է բռնցքամարտի աշխարհում: Նա մարզում է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Արթուր Աբրահամը, Խուան Պաբլո Էրնանդեսը, Մարկո Հուքը: Նա հրաշալի է կատարում իր աշխատանքը: Ուստի ինձ համար անակնկալ չէ, որ նա լավագույնն է ճանաչվել»,-ասել է «Sauerland Event» պրոմոութերական կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիս Մայերը:




Լրահոս