Շուրջ 10 երկրներ չեն մասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին` պատճառաբանելով ֆինանսական խնդիրները: Ամենայն հավանականությամբ, Բոսնիա եւ Հերցոգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը եւ Սլովակիան չեն մասնակցի հերթական մրցույթին: Նույն պատճառով մրցույթին մասնակցելուց պատրաստվում են հրաժարվել Կիպրոսը եւ Հունաստանը: Թուրքիան նույնպես ուզում է հրաժարվել մասնակցությունից, բայց ոչ ֆինանսական խնդիրների պատճառով: Անկարան դժգոհ է ժյուրիի հետ համակցված քվեարկության վրա հեռուստադիտողների ազդեցության նվազման հանգամանքից: Թուրքերը դժգոհ են նաեւ այն փաստից, որ մրցույթի հիմնադիր եւ գլխավոր հովանավոր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Իսպանիան, միանգամից եզրափակիչ փուլում են հայտնվում: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա Շվեդիայի Մալմե քաղաքում:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ