
«Զենիթ»-ի հարձակվող Խալկը Ռուսաստանի առաջնության առաջին տուրի «Դինամո»-ի դեմ խաղում խփած գոլից հետո հայտնվել է «Զենիթ»-ի պատմության լավագույն հարձակվողների տասնյակում:
Բրազիլացին պետերբուրգյան ակումբում խփել է 61-րդ գոլը և առաջ է անցել պետերբուրգցիների հարձակվող Սերգեյ Դմիտրիևից: Հիշեցնենք, որ հարձակվողը ռուսական ակումբում հանդես է գալիս 2012 թվականից: