ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երբվանի՞ց է սկսվել Երեւանի դպրոցների ու մանկապարտեզների ջեռուցման սեզոնը. քաղաքապետարանն ի՞նչ եղանակով է հսկողություն իրականացնելու այդ ուղղությամբ:

Լուսինե Կիրակոսյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցումը նախատեսված էր սկսել  2012թ. նոյեմբերի 15-ից:
Երեւանի քաղաքապետարանը կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը  եւ ջեռուցման համակարգի անխափան աշխատանքի հսկողությունն իրականացնում է  ամենօրյա տեղեկատվության եւ մասնագետների այցերի միջոցով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վստահ ենք, որ հանրակրթական հաստատություններում ամենօրյա տեղեկատվությամբ եւ մասնագետների այցերով հսկողությունը կարող է ապահովել արդյունավետ ու բարենպաստ եղանակ երեխաների համար: Բայց համաձայնե՛ք՝ որքա՜ն ավելի լավ կլիներ, որ այդ բնագավառում առհասարակ հսկողության կարիք չլիներ. երեխաների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը լիներ բացարձակ արժեք, ինչպես շատ ու շատ երկրներում:




Լրահոս