
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հանգստյան օրերին այցելել է Գաբոն, որտեղ նոր Պորտ-Ժանտիլե մարզադաշտի հիմքի համար առաջին քարն է տեղադրել: Հայտնի է, որ Մեսսին այդ այցի համար ստացել է 3,5 մլն եվրո:
Արգենտինացուն Գաբոն էր կանչել երկրի նախագահ Ալի Բոնգոն: France Football-ի տվյալներով, Մեսսիի այցը Գաբոն նպատակ ուներ տեղացիներին շեղել երկրում տիրող ֆինանսական ճգնաժամից: