Հուլիսի 21-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի 45-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Քիչ անց ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 45-րդ փողոցի տներից մեկում է հրդեհ բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել՝ 17.52-ին: