ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿՏ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին՝ Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց. «Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց. մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը՝ Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչեւ այսօր ո՛չ Գ. Բեգլարյանը, ո՛չ Արամը որեւէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն եւ վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ եւ մամուլում՝ նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»։ Բեգլարյանը հավաստիացրեց, որ ծեծ ու առեւանգում եւս չի եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքս»-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք… Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց ասեմ՝ հաճելի, նորմալ զրուցակից է»:




Լրահոս