ՇՈԿՈԼԱԴԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուրբաթ օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, առանձնազրույց է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ (325 կանանց մասնակցությամբ), որը վարել է Տիգրան Սարգսյանը: Իսկ թե ինչ են զրուցել վարչապետն ու Ռոզա Ծառուկյանը Տ. Սարգսյանի աշխատասենյակում, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել: ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, թե բացի պաշտոնական տեղեկությունից, իրենք ավելացնելու ոչինչ չունեն: Այսպիսով՝ Հայաստանի սաստիկ այլընտրանքային ուժի ղեկավարի մայրը գործող իշխանության հետ «շոկոլադե» հարաբերություններ է պահպանում:




Լրահոս