ԲԱՑԱԿԱ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ամանորյա տոների առթիվ հանդիպել է գործարարների հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը ներկա չի եղել «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը՝ Ձվերի Խաչիկը: Ինչպես փոխանցում են նախագահականի մեր աղբյուրները, նրա անունն անգամ ընդգրկված չի եղել հրավիրվածների ցուցակում: Փաստորեն, Ձվերի Խաչկը Persona non grada է ոչ միայն լրագրողների, այլեւ նախագահական նստավայրի համար: Հիշեցնենք, որ սա այն անձնավորությունն է, որը վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, եւ որի դեմ «Ժողովուրդ»-ը դատական հայց է ներկայացրել: Ի դեպ, Ձվերի Խաչիկի համար սա վերջին հնարավորությունն է՝ լրագրողից հրապարակավ ներողություն խնդրելու համար:




Լրահոս