«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին բոլոր գերատեսչություններին ասվել է՝ ամանորյա միջացառումներն անցկացնել Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում: Եւ քանի որ ՀՀ նախագահի նստավայրից եկող հրահանգներն ամենաօպերատիվը կատարում է ՕԵԿ-ը, շաբաթ օրը հետհամագումարյան իր խնջույքը «Կովկաս»-ում է անցկացրել Արթուր Բաղդասարյանը, որին ներկա են գտնվել նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանք բոլորն էլ պարել են: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն ուղեւորվել է «Փարվանա» ռեստորան` մայրաքաղաքի ՀՀԿ-ականների հետ ճանապարհելու 2012-ը:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ում է պատկանում «Կովկաս» համալիրը, որն այդքան լուրջ հովանավորներ ունի: Տեղեկացանք, որ այն պատկանում է «ՎիՎաՌո» ընկերության սեփականատերերին՝ Վիգեն, Վահե, Ռոմիկ հայր եւ որդիներին: Նրանց է պատկանում է նաեւ Երեւանում գտնվող «Կովկաս» պանդոկը: Մեզ հետ զրույցում «Կովկաս» ռեստորանի աշխատակիցը հաստատեց, որ նախագահականի բոլոր միջոցառումներն իրենց մոտ են լինելու, ու նաեւ հավելեց, որ գրեթե մինչեւ տարեվերջ բոլոր օրերին ռեստորանը զբաղված է:
«ԿՈՎԿԱՍ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ