Ի՞նչ է այս անգամ Սերժ Սարգսյանը խոստացել արտաքին աշխարհին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ ՀՀ իշխանություններն իրենց վերարտադրությանն ուղղված ինչ-որ գործընթաց են նախաձեռնում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի հետ կապված գործընթացները կտրուկ ակտիվանում են, հակամարտության կարգավորման միջնորդները մեկը մյուսի ետեւից սկսում են այցելել տարածաշրջան եւ այսպես շարունակ: Նման ակտիվություն է նկատվում, օրինակ, խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ, կամ երբ ներքաղաքական իրավիճակը սկսում է կտրուկ լարվել:

Այժմ էլ, երբ ՀՀ իշխանությունները ՀՀ Սահմանադրության փոփոխության անվան տակ վերարտադրության գործընթաց են նախաձեռնել, անմիջապես նկատվեց, որ ԼՂՀ խնդրի հետ կապված միջազգային բանագնացները ակտիվացան: Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հավաքվեցին: Այնուհետեւ հուլիսի 20-ին նրանք ժամանեցին Հայաստան եւ հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ: Նույն օրը Հայաստանում էր նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նման գործընթացների ժամանակ բանագնացների ակտիվացումն ամենեւին էլ պատահական չէ: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն, որ ՀՀ իշխանություններն իրենց վերարտադրությանն ուղղված գործողությունների դեմ արտաքին աշխարհի չեզոք վերաբերունքը կորզելու համար պատրաստ են «վճարել»:

Թե ինչ տեսքով, դժվար է ասել: Բայց փաստ է, որ մոտ 15 տարի առաջ որեւէ բանագնաց իրեն թույլ չէր տա տարածքների վերադարձի մասին բարձրաձայնել, իսկ այսօր արդեն նման հայտարարությունները դարձել են սովորական: Թե այս անգամ Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին ինչ է խոստացել, ցույց կտա ժամանակը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս