«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները հանդիպել են Աժ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հարցեր: Հանձնաժողովի անդամները ցանկացել են ստանալ ՀՀԿ-ականների աջակցությունը, սակայն հանդիպումը ճիշտ հակառակ արդյունքն է տվել, քանի որ անգամ ՀՀԿ-ական պատգամավորներն են հանձնաժողովի անդամներին կշտամբել՝ հասկացնելով, որ իրենց համար դժվար կլինի նման տեքստը անցկացնել Աժ-ում, մանավանդ որ՝ իրենք էլ բազմաթիվ վերապահումներ ունեն նախագծի վերաբերյալ:
Փաստորեն, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ բացի Սահմանադրական փոփոխությունները մշակած հանձնաժողովից, որևէ մեկը չի ցանկանա քաղաքական պատասխանատվություն վերցնել այս նախագծի համար, և այն դեռ չներկայացված կարող է տապալվել: Միակ քաղաքական ուժը, որ հիացած է Սահմանադրության նախագծով՝ ՀՅԴ-ն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում