
Միլանի «Ինտեր»-ը մոտ է «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը գնելուն: Միլանյան ակումբը խորվաթ ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Հիմա «Ինտեր»-ին մնացել է միայն մի քանի հարցեր կարգավորել գերմանական ակումբի հետ:
Միևնույն ժամանակ, իտալական ակումբի կիսապաշտպան Շերդան Շաքիրին համաձայնեցրել է պայմանագիրը «Շալկե»-ի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը Շաքիրիի համար 14 մլն եվրո է առաջարկում, իսկ «Ինտեր»-ը 18 մլն` Պերիշիչի համար: