Պերմյակովի գործով առաջին դատական նիստը պետք է կայանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:

Ըստ մեր աղբյուրի՝ երբ ռուսական կողմը կհրապարակի Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը, և կհայտարարի, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին, այդ պահին դատական նիստը կարող է ընդմիջվել և այդ պահից Պերմյակովը կհայտնվի ՀՀ իրավապահների ենթակայության տակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս