ՍՏԻՊՎԱԾ Է ՀԵՌԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոդարում  ՌԴ նախագահ Պուտինի ու ռուս բարձրաստիճան մյուս պաշտոնյաների շքեղ վիլլաներին պատերազմ հայտարարած հայազգի բնապահպանը՝ Սուրեն Ղազարյանը, ստիպված լքել է Ռուսաստանը եւ այժմ քաղաքական ապաստան է փնտրում Եվրոպայում։ Հիշեցնենք՝ երիտասարդ ակտիվիստն ամիսներ առաջ ՌԴ իրավապահ մարմինների ու մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ բացահայտ պայքար էր սկսել Սեւ ծովի ափին սկսված շքեղ առանձնատների կառուցման դեմ, որոնք, բնապահպանների խոսքով, հարյուրավոր կանաչ հեկտարներ են զբաղեցնում։ Անցած ամիսների ընթացքում Գելենջիկում կառուցվող այսպես կոչված «Պուտինի առանձնատան» մոտ մի քանի անգամ միջադեպեր էին արձանագրվել Սուրեն Ղազարյանի եւ շինությունը պահպանող ծառայողների միջեւ: Ի վերջո, թիկնապահներից մեկը Ղազարյանի դեմ բողոք էր ներկայացրել դատախազություն ու պնդել, թե բնապահպանը սպառնացել է սպանել իրեն։ Դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել, եւ այժմ Ղազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված։




Լրահոս