Հուլիսի 21-22 ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր:
Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները:
Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ: