ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես առաջադրուելու եմ առաջիկայ նախագահական ընտրությիւններում: Այդ ճակատում արդիւնավետ աշխատելու համար անհրաժեշտ են նիւթական միջոցներ: Ուստի կոչ եմ անում … աջակցել ինձ»:

Պարույր Հայրիկյան aravot.am

Փաստորեն, Սամվել Ալեքսանյանի ցանած սերմերն արդեն ծիլեր են տալիս: Ալեքսանյանական դպրոց՝ այսպես կարելի է անվանել Հայաստանի քաղաքականության մեջ այս նոր ուղղությունը: Այն իրենից ենթադրում է՝ բարձրաձայնել ապրուստի սուղ միջոցներ ունենալու մասին եւ ժողովրդից փող խնդրել: Օրինակ՝ Ալեքսանյանն ԱԺ ընտրությունների քարոզարշավին այնքան ասաց, որ փող չունի, մինչեւ թեկնածուներից մեկը 1000 դրամ փոխանցեց նրա հաշվին: Կարծում ենք Պարույր Հայրիկյանը դեռ մի քանի անգամ տարբեր տեղեր պետք է այս մասին բարձրաձայնի, եւ համոզված ենք՝ փոխանցումները մանր-մանր կգան:




Լրահոս