
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում օտարերկրացիներին ու առանց քաղաքացիության անձանց, ովքեր ներգրավվելու են 2018 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար օբյեկտների կառուցմանը, ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման դյուրացման մասին որոշում է ստորագրել:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի Նախարարների կաբինետի կայքէջում:
Համաձայն որոշման՝ գործատուներն ու ծառայություններ պատվիրողները կկարողանան պարզեցված ու արագացված կարգով Ռուսաստան մուտք գործելու հրավեր ուղարկել օտարերկրյա աշխատողներին: Այժմ նման դիմումների դիտարկման ժամկետը կրճատվել է մինչև 15 օր: Իրենց հերթին աշխատանք փնտրողները 50 օրով աշխատելու ու ժամանակավոր կացության իրավունք կստանան: