«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը պատրաստվում են վաղը բողոքի ակցիա իրականացնել ՀՀ Կառավարության շենքի առջև:
Տուժած բնակարանատերերը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ բողոքի ակցիա իրականացնելու պատճառն այն է, որ «Արցախբանկ»-ի տնօրինությունը տարբեր պատճառաբանությամբ հետաձգում է Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքերի շինարարությունը:
Բնակարանատերերի խոսքերով՝ վերջին պատճառաբանությունը եղել է այն, որ բանկի ղեկավարությունը որոշել է Վ. Փափազյան հասցեի շենքերի հետ կապված խնդիրը կարգավորել, ապա նոր միայն սկսել Դավիթաշենի 2-րդ թաղամասի շինարարությունը: Սակայն բնակարանատերերն ու բանկի ղեկավարությունը նախապես նման պայմանավորվածություն չեն ունեցել: