
Մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնման և հողային կառուցվածքը հարստացնելու նպատակով մայրաքաղաք է ներկրվել մոտ 7000 խորանարդ մետր բուսահող:
Այս խմբաքանակն արդեն համալրել է գլխավոր ու երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների սիզամարգերը, ինչպես նաև՝ որոշ բակային տարածքների հողաշերտերը: Մինչև հոկտեմբերի 30-ը կներկրվի ևս մոտ 9000 խորանարդ մետր բուսահող: