ԿԵՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կայացավ Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանի եւ  Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի դատավարության երկրորդ նիստը: Այս գործով առաջին նիստը կայացել էր դեկտեմբերի 21-ին: Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ դատավարությունն անցկացվում է դռնփակ: Ամբաստանյալները մեղադրվում են 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:  Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Ս. Գրիգորյանը դատարանում պաշտպան չունի, իսկ Ռ. Հարությունյանն օգտվում է հանրային պաշտպանի ծառայություններից: Երկուսն էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, Ս. Գրիգորյանը պայմանագրային  զինծառայող է:  Հարությունյանը դատարանում չի ընդունում իր մեղքը, իսկ Գրիգորյանը մասնակիորեն է ընդունում  հանցանքը: Նշենք, որ ըստ նախաքննական ցուցմունքների՝ Ս. Գրիգորյանի եւ անչափահաս աղջկա միջեւ սեռական բնույթի գործողությունները տեղի են ունեցել աղջկա ծնողների տանը, վերջիններս էլ, ըստ ամենայնի, տեղյակ են եղել կատարվածից: Աղջկա ընտանիքի անդամները հոգեկան հիվանդ չեն, սակայն նրանց լիարժեք ընտանիք չի կարելի համարել: Նշենք, որ երկու տղամարդկանց հետ սեռական հարաբերությունները պայմանավորված չեն եղել գումար վճարելով կամ նյութական այլ շահագրգռությամբ: Դատարանում որպես իրեղեն ապացույց ներկայացված են ծածկոց եւ ներքնակի սավան:




Լրահոս