«ԲՈԼՇՈՅ, ԲՈԼՇՈՅ ՍԵԿՐԵՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. օգոստոսի 24-ին գրավոր դիմել էինք Տավուշի մարզպետարան՝ խնդրելով հայտնել, թե ովքեր եւ ինչ արժանիքների համար են արժանացել «Պատվավոր տավուշցի» կոչման: Մեր գրավոր հարցմանը պատասխանել էր փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը: Նա հայտնել էր. «Առաջիկայում մարզպետարանի կայքում կտեղադրվի «Պատվավոր տավուշցի» կոչմանն արժանացած անձանց մասին տեղեկատվություն»: 4 ամիս է անցել, սակայն այդ տեղեկատվությունը մարզպետարանի կայքում չի տեղադրվել: Գուցե պատճառն այն է, որ 2008թ. վերջին մարզպետ Արմեն Ղուլարյանը Այրում քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցման եւ Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու համար «Պատվավոր տավուշցի» կոչում է շնորհել եւ մեդալ հանձնել Գագիկ Ծառուկյանի՞ն:




Լրահոս