
Armlur.am-ը շարունակում է ներկայացնել` որտեղ են հանգստանում ԱԺ պատգամավորները: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ամառային հանգիստն անցկացնելու է իր ծննդավայր Վանաձորում. «Երևի Վանաձորում կլինեմ, ինչպես նախորդ տարիներին»:
Պատգամավորի խոսքով` ինքը Հայաստանում չի փորձել հանգստանալ, քանի որ հանգիստը շատ թանկ է. «Ես նախկինում իմ մեքենայով գնացել եմ Վրաստան: Հայաստանում որևէ անգամ չեմ հանգստացել, որովհետև շատ թանկ է: Այդ նույն գումարով կարելի է ծով գնալ, ինչն ավելի առողջարար է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Ըստ պատգամավորի` Հայաստանի առողջարանային բիզնեսը շատ լուրջ թերություններ ունի. «Ըստ էության, այն չի կարողանում բնակչության համար այնպիսի առաջարկներ ձևակերպել, որ լինի մատչելի, և մարդիկ իրենց փողերը չեն տանի` Վրաստանում ծախսեն»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում