
Թուրք օգտատերերը չեն կարողանում մուտք գործել Twitter միկրոբլոգ:
Ավելի վաղ Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքի դատարանն արգելել էր 32 մարդու կյանք խլած ահաբեկչության վայրից լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը: Այն կայքերի ու սոցկայքերի էջերը, որոնցում ավելի վաղ այդ նյութերը տեղադրված են եղել, արգելափակվում են:
Milliyet թերթի տվյալներով՝ թուրք օգտատերերի համար միկրոբլոգերի անհասանելիությունը կարող է կապված լինել ինչպես ահաբեկչության մասին նյութերի հրապարակման, այնպես էլ տեխնիկական պատճառներով: Երկրի իշխանություններն այս ուղղությամբ դեռևս ոչ մի պարզաբանում չեն տվել: