ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քանի՞ սիրիահայ երեխա է արդեն սովորում ՀՀ դպրոցներում, ո՞ր դպրոցներն են դրանք, պետությունն ինչո՞վ է աջակցում այդ երեխաներին:

Կարինե Ղումաշյան (49 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սիրիահայ երեխաների կրթությունն իրականացվում է Երեւանի թիվ 182, թիվ 114 դպրոցներում եւ Կիլիկյան վարժարանում, որտեղ ընդհանուր թվով արդեն սովորում են 383 աշակերտներ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն աջակցում է դպրոցներում առանց փաստաթղթերի ներկայացած աշակերտների ընդունելությանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայնե՛ք, որպես պետական աջակցություն՝ որպիսի~ մեծահոգություն է առանց փաստաթղթերի մեր կրտսեր ազգակիցներին դպրոցներում տեղավորելը: Իսկ այ եթե այդ փոքրիկները հայերենն ու այլ առարկաներ լավ չըմբռնելու խնդիր ունենան, հոգ չէ. այդտեղ պետության աջակցության կարիքն այլեւս չկա, թող ծնողները մտածեն:




Լրահոս