Օրեր առաջ պաշտոնական այցով Հայաստանում եղած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Մենք հակամարտության խաղաղ կարգավորում ենք ցանկանում: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ըստ իս՝ մենք պետք է հեռու մնանք ոչ միայն ռազմական օպերացիաներից, այլ նաև ծայրահեղական տոնայնությունից, հայտարարություններից, որոնք հիմնված են թշնամանքի ու ատելության վրա, քանի որ դա չի ծառայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Մենք պետք է հեռու մնանք նման հռետորությունից, քանի որ մեզ կտրականապես պետք չէ հակամարտություն: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են նման քաղաքականության, գաղափարախոսության, հարաբերությունների ակնհայտ օրինակ: ԵՄ-ն աջակցում է Միսնկի խմբին»,- հայտարարել է Տուսկը՝ նշելով, որ հարկավոր է ավելի համբերատար լինել խնդրի կարգավորմանը հասնելու համար: