
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Հուլիսի 8-ին ճամբարներ է մեկնել երեխաների երկրորդ հերթափոխը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին:
Այս անգամ երեխաներին տեսակցելու, նրանց առօրյային ու հանգստի կազմակերպման պայմաններին ծանոթանալու նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում հանգստացող թվով 20 երեխաներին:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաներին բաժանվել են նվերներ և քաղցրավենիք:
Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ բյուջեի միջոցներով, իսկ երևանաբնակ երեխաների ցուցակագրումը և տեղափոխումը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը։