Հունվարի 2-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան դիմաց, “Նիսսան” մակնիշի ավտոմեքենա է կայանված, իսկ վարորդը անշարժ պառկած է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում` “Նիսսան” մակնիշի ավտոմեքենայի սրահում, հայտնաբերել է 1950 թ. ծնված Վահրամ Կարապետյանի դիակը: Ոստիկանության ինտերնետային էջի հաղորդմամբ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: