«Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել Կոսովոյից թայական բռնցքամարտի աշխարհի երկակի չեմպիոն Վալդետա Գաշիին, այն բանից հետո, ինչ նա փորձել է լքել ԻՊ, ասվում է սերբական РТС հեռուստաալիքի կայքում:
Այս տարվա հունվար ամսին Գերմանիայում բնակվող 29-ամյա Գաշին թողել է ընտանիքն ու միացել է Սիրիայում ԻՊ զինյալներին՝ սոցկայքի իր էջում խնդրելով դրա համար իրեն «չդատապարտել»:
Սերբական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մարզիկին ջիհադիստները բռնել են մի խումբ մարդկանց հետ Հալեպ քաղաքը լքելու փորձի ժամանակ: Դրանից հետո Գաշին, ինչպես հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների բյուրոն՝ հղում կատարելով իր հուսալի աղբյուրներին, բանտարկվել է Մանբեժ քաղաքում, իսկ այնուհետև` սպանվել: