Ռուսաստան 1 միլիոնով ավելի քիչ ներգաղթյալներ են մուտք գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Ռուսաստանի տարածքում գտնվում է մեկ միլիոնով ավելի քիչ թվով ներգաղթյալ, քան անցած տարի: Այս մասին լրագրողներին պատմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

Չինովնիկի խոսքերով՝ 2015 թ. Ռուսաստան մուտք է գործել 10.6 մլն մարդ՝ 5.5%-ով ավելի քիչ, քան` անցած տարի: Ընդ որում, երկրից դուրս է եկել 9.4 մլն մարդ, 6.5%-ով ավելի, քան` անցած տարի:

«Գործի դնելով մեր մեթոդները, մասնավորապես մուտքի արգելքը, այսօր մենք կարող ենք կարգավորել միգրացիոն հոսքերը: Մի ամբողջ շարք պետությունների հետ առանց վիզային հարաբերությունների պայմաններում նման ցուցանիշի հասնելը բարդ է»,- խոստովանել է գերատեսչության ղեկավարը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ օտարերկրացիների մուտքը փակում են բացառապես իրավախախտումների համար:




Լրահոս