Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 24-ամյա Արթուր Ղամբարյանը Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում` Տաշիրի կենտրոնական շուկայի մոտ, վրաերթի է ենթարկել Գետափնյա գյուղի բնակիչ 34-ամյա Գոհար Դումիկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող` Գագիկ Շամշյանը վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին և մինչ ոստիկանության ժամանումը վրաերթի ենթարկվածը մահացել է: 




Լրահոս