Արմեն Երիցյանը, Կարապետ Գուլոյանը, Գրիգորի Մարգարյանը և այլք` Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացմանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քիչ հետո տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեցեցու օծման արարողությունը: Իսկ մինչ այդ հավաքվածները ունկնդրում են հայրենասիրական երգեր:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, եկեղեցու մոտ բավական մարդաշատ է: Այնտեղ է Գագիկ Ծառուկյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Քիչ առաջ ժամանեց Գագիկ Ծառուկյանի կինը` Ջավահիր Ծառուկյանը:

Առաջիկայում կժամանի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

11780620_758855554220747_1935682044_n

11774448_872834749464408_1303667054_n

11749654_758867357552900_1914253056_n

11751086_758867910886178_659153438_n




Լրահոս