Գյումրու տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի: Նրանց շրջանում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք վաղ տարիքում ամուսնացել են արտերկրում, հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների զավակների հետ և մեկնել են բնակվելու արտերկիր, սակայն նրանց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տևել:
Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած, տարաբնույթ պատճառերով բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից շատերը չեն հասցրել անգամ պաշտոնական ձևակերպում տալ իրենց ամուսնություններին: Այդ իսկ պատճառով բազմաթիվ միայնակ մայրերի երեխաներին հայրությունը ճանաչված չէ: “Շիրակ կենտրոնի” ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած “ալիմենտ” չեն ստանում:
Գյումրու տնակային ավաններից մեկում իր չորսամյա տղայի հետ բնակվում է նմանօրինակ ճակատագրի արժանացած միայնակ մայր, 27-ամյա Հասմիկը: Նրանք թեև ապրում են խոնավ և շարքից վաղուց դուրս եկած տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
Առավել մանրամասն “Շիրակ կենտրոն”-ի ետեսանյութում: