Armenian text to speach

Վրաերթի հետեվանքով մահացել է Կովկաս պանդոկի աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասումև թիվ 39 էլեկտրասյան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածըև 53-ամյա Անուշ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Ա. Գասպարյանը բնակվում էր Նոր Արեշ 19 փողոցում և աշխատում էր ,Կովկասե պանդոկում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարողին և նրա ավտոմեքենան:



Լրահոս