Հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար. Կաթողիկոս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Հաճնում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման ժամանակ լրագրողները մի քանի հարց ուղղեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

– Ինչպիսին է եկեղեցին:

-Գեղեցիկ:

-Ակամայից այս իրավիճակին նայելով Ջիվանուն են մտաբերում` «Իրենք հաց չունեն ուտելու, 7 վանք են շինել: Խելքի աշեցեք: Չե՞ք տեսնում զուգահեռներ:

-Ես կարծում եմ, որ հոգևոր կայնքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգևոր բարոյական կյանքը իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին: Եվ պետք է մենք ամեն ջանք ի գործ դնենք, որպեսզի հոգևոր կյանքը զորանա:

-Դուք տեղյա՞կ եք, որ դռները փակելու են ժողովրդի առաջ: Ներսում միայն պաշտոնյաներն են ներկա գտնվելու:

-Չեմ կարծում, որ դռները պետք է փակվի, Սակայն բնական է, որ այսքան ժողովուրդ եկեղեցում չի կարող տեղավորվել:

Հիշեցնենք` եկեղեցու բացմանը ներկա են Գագիկ Ծառուկյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս