ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Նոր Հաճնում կառուցված եկեղեցու օծման արարողությանը ներկա է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա երկար ժամանակ խուսափում էր լրագրողների հարցերին պատասխանելուց, սակայն ի վերջո իրեն հատուկ ոճով մի քանի հարցի պատասխանեց:
Հարցին` չի պատրաստվում եկեղեցի կառուցել, Ալեքսանյանն ասաց` մոտ ապագայում պատրաստվում է: Իսկ թե նպատակը որն է, պատգամավորը պատասխանեց. «Մորս համար»: Պատգամավորը գտնում է, որ պետք է և´ եկեղեցի կառուցել, և´ գործարաններ:
Armlur.am-ի հարցին` սահմանադրական փոփոխություններով նախատեսում է պատգամավորների հայոց լեզվի գերազանց իմացություն, ինչպե՞ս է պատգամավորը տիրապետում հայոց լեզվին, Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչինչ, ոչինչ»:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: