
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չէր բացառել այս ամառ փարիզյան ակումբը լքելու տարբերակը:
«Ապագաս իմ գործակալ Մինո Ռայոլայի ձեռքերում է: Այս առնչությամբ ավելացնելու ոչինչ չունեմ», – հայտարարել է շվեդը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ֆրանսիայի սուպերգավաթից հետո Իբրահիմովիչն անվճար կտեղափոխվի «Միլան»: